Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է տարբերվեն իշխանամետներից»

«ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է տարբերվեն իշխանամետներից»
13.09.2013 | 12:06

Օրեր առաջ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով դիմել էր ԱԺ ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին և քարտուղար Արամ Մանուկյանին: «Որպես ՀԱԿ պատգամավորական խմբակցությանը քվեարկած քաղաքացի, խնդրում եմ և ակնկալում եմ կազմակերպել հանդիպում ՀԱԿ խմբակցության պատգամավորների և նրանց ընտրողների հետ, որտեղ ընտրողներս ոչ միայն կարող ենք լսել, այլ նաև կարող ենք հարցեր տալ և պարզաբանումներ ստանալ կարևորագույն հարցերի, մասնավորապես՝ Մաքսային միությանը վերաբերող խնդրի մասին»: Irates.am-ը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց, թե ինչպես են արձագանքել ՀԱԿ պատգամավորները իր դիմումին: «Լևոն Զուրաբյանը հրավիրել էր հանդիպման, որպեսզի այնտեղ խոսենք, սակայն ես սկզբունքորեն հրաժարվել եմ գնալ: Իմ տեղեկություններով՝ ՀԱԿ-ում չկա միասնական կարծիք Մաքսային միության վերաբերյալ, թե ինչ են պատրաստվում անել: Ես կարծում եմ, որ կուսակցությունները պետք է հաշվետու լինեն ժողովրդին, ակնկալում եմ, որ ՀԱԿ-ը իր հաշվետվությունը հրապարակի՝ իմանանք»,- ասաց Վարդգես Գասպարին: Մեր զրուցակիցը կարծում է նաև, որ Աժ ընդդիմադիր պատգամավորները պետք է տարբերվեն իշխանամետներից՝ մշտապես ժողովրդին հաշվետու լինելով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ